Ամերիկացուն ձերբակալել են Էլթոն Ջոնի մասին կարծիք հայտնելու համար

17:10 • 12.03.10

Միացյալ Նահանգներում ձերբակալվել է Ջորջիա նահանգի մի բնակիչ, որը YouTube ինտերնետային կայքում զետեղել էր տեսանյութ, որում ասում էր, թե ցանկանում է բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնի մահը։ Ոստիկանությունը նրա տեսանյութն ընկալել է որպես սպառնալիք և ձերբակալել նրան։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Տեսահոլովակում Նիլ Հորսլը ցույց է տալիս «Էլթոն Ջոնը պետք է մահանա» գրությամբ պաստառ։ Այդ գրությունը, սակայն, կարող է հղում լինել Էլթոն Ջոնի The King Must Die («Թագավորը պետք է մահանա») հայտնի երգին։

Տեսահոլովակում Հորսլին նաև քննադատության է ենթարկում ամերիկյան Parade պարբերականին տված՝ Էլթոնի Ջոնի վերջին հարցազրույցը, որում երգիչը ենթադրություն է արել, թե Հիսուս Քրիստոսը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ուներ։