Սուբյեկտիվ գեղեցկություն՝ աբստրակտ մարմնի տեսքով
Երևանի կամերային պետական թատրոնում մարտի 30-ին կբացվի ֆրանսահայ նկարիչ Թամար Սարգսյանի անհատական ցուցահանդեսը։
Թամար Սարգսյանը ծնվել է Ֆրանսիայում, մասնագիտացել սև-սպիտակ լուսանկարչության մեջ։ Նա իր գործերով փորձում է բարձրացնել կանանց ինքնագնահատականը։
Թամար Սարգսյանի անհատական ցուցահանդեսին ներկայացվելիք աշխատանքներում նա միավորել է լուսանկարչությունն ու աբստրակտ նկարչությունը։ Երկար փորձերից հետո նրան վերջապես հաջողվել է մարմինը լիովին սուբյեկտիվ աբստրակ մարմինների փոխակերպել։ Գեղեցկությունը, ըստ Թամար Սարգսյանի, սուբյեկտիվ է։
«Բացահայտված ստվերներ» խորագրով ցուցահանդեսը բաց կլինի մինչև այս տարվա ապրիլի 11-ը։










