Ֆրանկոֆոնիայի միամսյակ Հայաստանում

13:36 • 13.03.10

Մարտի 15–ին Հայաստանում մեկնարկող Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում մի շարք միջոցառումներ կանցնեն Երևանում, Գյումրիում, Արթիկում և Գավառում։
Միամսյակը կավարտվի ապրիլի 10ին:

Նախաձեռնության շրջանակում տեղի կունենան բազմապիսի միջոցառումներ՝ ցուցահանդես, սեմինար, գրական ընթերցումներ, թատերական ներկայացումներ, կոնֆերանս։

Նախատեսվում է Նարեկացի արվեստի միությունում անցկացնել Հեքիաթի փառատոն։ Կցուցադրվեն նաև ֆրանկոֆոն ֆիլմեր։

Նշենք, որ միամսյակին աջակցում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը և ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը։