«Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմն ամենապահանջվածն է վարձույթում

13:12 • 15.03.10

Թիմ Բերտոնի «Ալիսան հրաշքների աշխարհում» կինոնկարը երկրորդ շաբաթն անընդմեջ հանգստյան օրերին դառնում է ամերիկյան վարձույթի առաջատարը։ Ըստ որոշ տվյալների՝ կինոնկարը անցած հանգստյան օրերի ընթացքում վարձույթում հավաքել է 62 մլն դոլար։ Այս մասին հաղորդում է AFP-ն։
Երկու շաբաթում ԱՄՆ-ում կինոնկարի վարձույթից ստացված գումարը կազմել է 208 մլն դոլար և 429,6 մլն դոլար՝ համաշխարհային վարձույթը ներառյալ։

Մարտի 12-14-ը ամերիկյան կինովարձույթում երկրորդ տեղն է զբաղեցրել «Կենդանի չթողնել» մարտաֆիլմը՝ Մետ Դեյմոնի մասնակցությամբ։ Վարձույթում կինոնկարը հավաքել է 14,5 մլն դոլար։ Կինովարձույթի շուկայում երրորդ տեղն է զբաղեցրել She's Out of My League կատակերգությունը, որը հավաքել է 9,6 մլն դոլար։

Կինովարձույթում վերջերս ռեկորդային թվով գումարներ հավաքած Ջեյմս Քեմերոնի «Ավատարը» վերջին հանգստյան օրերի արդյունքներով յոթերորդ տեղում է՝ հավաքելով 6,6 մլն դոլար։