Փլեյբոյի նապաստակին նվիրված ցուցահանդես կբացվի

17:56 • 15.03.10

Playboy ամսագրի 50-ամյակի առթիվ ամերիկյան Պիտսբուրգ քաղաքում կբացվի գեղարվեստական ցուցահանդես՝ նվիրված հրատարակչության խորհրդանիշին` հանրահայտ նապաստակին։ Այս մասին հաղորդում է The Independent-ը։

Միջոցառումը կանցկացվի Պիտսբուրգի Էնդի Ուորհոլի անվան թանգարանում, իսկ ցուցահանդեսի գլխավոր նմուշներից մեկը կդառնա Ուորհոլի Playboy Bunny աշխատանքը (1985)։ Նշենք, որ ցուցահանդեսին, որը կոչվում է «Փլեյբոյը վերադառնում է. ժամանակակից նկարիչները մեկնաբանում են Փլեյբոյի խորհրդանշական նապաստակը», կներկայացվեն նկարներ, արձանիկներ և տեսանյութեր։

Ցուցահանդեսը բաց կլինի մարտի 27-ից մինչև հունիսի 19-ը։