Ամերիկյան կինոթատրոններում կառաջարկեն միրգ և բանջարեղեն` պոպկոռնի փոխարեն

14:02 • 17.03.10

Sony Pictures ընկերության ղեկավար Մայքլ Լինտոնը ամերիկյան կինոթատրոնների ղեկավարներին կոչ է արել հանդիսատեսին առաջարկել ոչ միայն պոպկոռն ու գազավորված ըմպելիքներ, այլև «ավելի առողջ ճաշացանկ»։ Այս մասին հաղորդում է Newsru.com-ը։

«Առաջարկում եմ մտածել ճաշացանկում ավելի առողջ սնունդ ներառելու մասին։ Կարծում եմ՝ դա անհրաժեշտ է կինոարտադրության, մեր հանդիսատեսի առողջության և ողջ Ամերիկայի համար»,- նշել է Լինտոնը՝ հավելելով, որ կինոթատրոնների ճաշացանկը պետք է բաղկացած լինի մրգերից, բանջարեղենից, յոգուրտներից։

Այսօր յուրաքանչյուր երրորդ դեռահաս ամերիկացի տառապում է գիրությամբ կամ մոտ է դրան։

Դիետոլոգները հաստատում են, որ պոպկոռնն ամենևին էլ դիետիկ չէ։