Սերժ Թանկյանը համե՞րգ կտա Երևանում

16:56 • 17.03.10

«Մոսկվա» կինոթատրոնում երեկ տեղի է ունեցել հայազգի հայտնի ռոք երգիչ Սերժ Թանկյանի Elect the Dead Symphony համերգի տեսաֆիլմի շնորհանդեսը, որը կազմակերպել էր Barseghyan Media Factory ընկերությունը:

2009թ. մարտին System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Օքլենդի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ներկայացրել էր իր Elect the Dead («Ընտրեք մեռյալներին») առաջին ձայնասկավառակը։ Համերգի ֆիլմ տարբերակը ցուցադրվում է աշխարհի տարբեր երկրներում: Ալբոմի լույս տեսնելուց ուղիղ մեկ տարի անց, այն ցուցադրվեց նաև Հայաստանում:

Ըստ կազմակերպիչների` Թանկյանը ցանկանում էր ներկա գտնվել ֆիլմի ցուցադրմանը, սակայն խիստ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով հետաձգել է իր հանդիպումը հայ հանդիսատեսի հետ:

Այժմ բանակցություններ են ընթանում մոտ ապագայում Երևանում Սերժ Թանկյանի մենահամերգի կազմակերպման վերաբերյալ: