Պիկասոյի «Անխել Ֆերնանդես դե Սոտոյի դիմանկարը» կվաճառվի աճուրդում
Ընթացիկ տարվա հունիսին հայտնի բրիտանացի երգահան Լլոյդ Ուեբերի հիմնադրամը վաճառքի կհանի Պաբլո Պիկասոյի վրձնած դիմանկարը լոնդոնյան Christie‘s աճուրդում։ Այս մասին հաղորդում է Interfax-ը։
Փորձագետների գնահատմամբ՝ Պաբլո Պիկասոյի կտավը կվաճառվի 30-40 մլն ֆունտ ստեռլինգով (մոտ 60,9 մլն դոլար)։ «Անխել Ֆերնանդես դե Սոտոյի դիմանկարը», որը նկարիչը վրձնել է 1903թ., դասվում է Պաբլո Պիկասոյի արվեստի «կապույտ» շրջանին։ Կտավի վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի Էնդրյու Լլոյդ Ուեբերի հիմնադրամին, որի առաքելությունն է Մեծ Բրիտանիայի արվեստի և մշակութային ժառանգությունը հասարակության համար հանրամատչելի դարձնելը:










