Ջիվան Գասպարյանի առաջին ձայնասկավառակը Հայաստանում

12:17 • 19.03.10

«Թի Էմ Փրոդաքշն» ընկերության և ԱՐԱՐԱՏ կոնյակների աջակցությամբ թողարկվել է Ջիվան Գասպարյանը առաջին ձայնասկավառակը Հայաստանում։
Մաեստրոյի «Տարիների միջից» ձայնասկավառակում տեղ է գտել ինը կատարում:

«Հատկապես Հայաստանում շատ էի ուզում ձայնասկավառակ թողարկել: Այստեղ շատ եմ հանդիպում իմ նկարով ու անունով, բայց ոչ իմ կատարումներով ձայնասկավառակներ»,- ասաց Գասպարյանը:

Լրագրողների այն հարցին, թե ինչու նա Հայաստանում չէր թողարկում իր ձայնասկավառակները` Ջիվան Գասպարյանը պատասխանեց. «Ես հիմնականում աշխատում եմ արտերկրում, այնտեղ ձայնասկավառակ թողարկելն ավելի հեշտ է»: