Մահացել է Վալենտինա Տոլկունովան
Մոսկվայում ծանր հիվանդության հետևանքով 63 տարեկան հասակում մահացել է խորհրդային տարիներից հայտնի երգչուհի Վալենտինա Տոլկունովան։ Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Առայժմ հուղարկավորման օրն ու վայրը հայտնի չեն։ Նշենք, որ Տոլկունովային տեղափոխել են հիվանդանոց փետրվարի 16-ին՝ Մոգիլև բելառուսական քաղաքում կայացած համերգից հետո։
Վալենտինա Տոլկունովան կատարել է խորհրդային տարիների բազմաթիվ հայտնի երգեր՝ «Стою на полустаночке», «Поговори со мною, мама», «Носики-курносики», «Мой милый, если б не было войны», «Я не могу иначе» և այլն։ Նա բազմաթիվ պատվավոր մրցանակների և կոչումների դափնեկիր էր։










