I'll be back. Շվարցենեգերը վերադառնում է կինո

16:42 • 05.04.10

Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում լիազորությունների ժամկետը լրանալուց հետո հայտնի դերասան, քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը, հավանաբար, կվերադառնա կինոասպարեզ։ Այս մասին հաղորդում է Los Angeles Times-ը։

Աղբյուրի համաձայն՝ Շվարցենեգերը կնկարահանվի Սիլվեստր Ստալոնեի նոր ֆիլմում, որի աշխատանքային անվանումը The Expendables է։

Հաղորդվում է, որ Շվարցենեգերի հետ ֆիլմում կնկարահանվեն նաև դերասաններ Միկի Ռուրկն ու Բրյուս Ուիլիսը։ Կինոնկարի սյուժեն կապված է «սառը պատերազմի» ժամանակաշրջանի իրադարձությունների հետ։