Սուրբ Երրորդություն եկեղեցին կգործի որպես մշակութային պալատ
Թուրքական իշխանությունները պատրաստվում են վերականգնել Էսքիշեհիրի Սիվիրիհիսար շրջանում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին:
Anadolu գործակալության հետ հարցազրույցում Սիվիրիհիսարի համայնքային խորհրդի նախագահ Ֆիքրեթ Արսլանը հայտարարել է, որ 1881թ. կառուցված հայկական եկեղեցին վերականգնվելուց հետո կգործի որպես մշակութային պալատ:
«Մեր շրջանում պատմամշակութային կոթողները վերականգնելու առնչությամբ պատրաստել ենք նախագծեր: Դրանց թվում են նաև հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին և հայկական բաղնիքը»,- ասել է Ֆիքրեթ Արսլանը:










