Հայաստանում կանցկացվի «Երաժիշտները հանուն խաղաղության» երկրորդ փառատոնը
Ընթացիկ տարվա օգոստոսին Հայաստանում տեղի կունենա «Երաժիշտները հանուն խաղաղության» երկրորդ միջազգային փառատոնը։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց երգիչ Ֆորշը՝ պատասխանելով Tert.am-ի թղթակցի հարցին։ Ըստ նրա՝ այս անգամ փառատոնը կանցկացվի Գառնիի տաճարին հարող տարածքում։
Հիշեցնենք, որ անցյալ տարի փառատոնն անցկացվել է Սևանա լճի ափին։ 2009թ. փառատոնի հիմնական ուղղվածությունը ռոք երաժշտությունն էր։ Ֆորշը նաև հավելեց, որ իրենք, սակայն, շեշտը չեն դնում միայն ռոք երաժշտության վրա:
Երգիչը տեղեկացրեց, որ այս տարի փառատոնին կմասնակցեն երգիչներ և համույթներ Ռուսաստանից, Վրաստանից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից և Իրանից։ Հավելենք, որ փառատոնի կազմակերպիչն է «Ֆորշ ընդ Ֆրենդս» ընկերությունը։










