Բեռլինում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ

15:31 • 08.04.10

Ապրիլի 7-ին Բեռլինի «Բաբիլոն» կինոթատրոնում տեղի է ունեցել «Aghet-Ein Völkermord» (Աղետ-Ցեղասպանություն) վավերագրական կինոնկարի անդրանիկ ցուցադրությունը` նվիրված Հայոց ցեղասպանությանը: 90 րոպե տևողությամբ կինոնկարը նկարահանվել է գերմանացի կինոարվեստագետների կողմից 2009-2010թթ. (սցենարի հեղինակ և ռեժիսոր Էրիկ Ֆրիդլեր):

Կինոնկարի ցուցադրմանը ներկա են եղել Գերմանիայի քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի և գերմանահայ համայնքի ներկայացուցիչներ: Ֆիլմի ցուցադրումից հետո ելույթ են ունեցել Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը և ֆիլմի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: