Էլթոն Ջոնը «Անասնաֆերմայի» մոտիվներով մյուզիքլ է գրում

11:37 • 24.07.10

Էլթոն Ջոնը երաժշտություն է գրելու Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» պատմվածքի հիման վրա մյուզիքլի համար։ Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, ստեղծագործության համար տեքստ կգրի Լի Հոլը։ Հոլն ու սըր Էլթոնը միասին գրել են մեծ հաջողություն ունեցած «Բիլի Էլիոթ» մյուզիքլը, որը 2009թ. ստացել է թատերական 10 «Թոնի» մրցանակ։

Հոլը լրագրողներին պատմել է, որ ամբողջովին տրվել է այդ աշատանքին և երգեր է գրում խոզերի և այլ կենդանիների համար։ Ըստ նրա՝ «Անասնաֆերման» իդեալական է բեմ տեղափոխելու համար, իսկ օրուելյան արտահայտությունները, օրինակ՝ «Բոլոր կենդանիները հավասար են։ Բայց որոշ կենդանիներ մյուսներից ավելի հավասար են», շատ հարմար են երգի տեքստ դառնբալու ահմար։

Ըստ Հոլի՝ մյուզիքլի վրա աշխատանքը կտևի շուրջ 2 տարի։