The Rolling Stones–ը հեռանում է. նրանք արդեն շատ ծեր են

19:16 • 24.07.10

The Rolling Stones խումբը մտադիր է մեծամասշտաբ շրջագայություն իրականացնել, որը կդառնա վերջինը այս լեգենդար խմբի պատմության մեջ։ Այս մասին գրում է The Sun–ը՝ վկայակոչելով խմբին մոտ գտնվող իր աղբյուրը։

Ըստ աղբյուրի, բեմից հեռանալու որոշման պատճառը խմբի անդամների տարիքն է. նրանք բոլորն արդեն 60 անց են։ 2011թ. այս խմբի բոլոր անդամների տարիքը միասին կկազմի 268 տարեկան։ Վոկալիստ Միկ Ջագերն ու կիթառահար Քիթ Ռիչարդսն այժմ 66 տարեկան են, հարվածային գործիքներ նվագող Չառլի Ուոթսը՝ 69 տարեկան, իսկ ամենաերիտասարդը կիթառահար Ռոննի Վուդն է՝ 63 տարեկան։