Գարիկ Մարտիրոսյանը և Միրոշնիչենկոն համատեղ սինգլ են ձայնագրել

17:33 • 14.08.10

Ռուս վիրտուոզ կիթառահար Ռոման Միրոշնիչենկոն «Սենեգալ» անունով սինգլ է ձայնագրել հայազգի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի և հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտի հետ։

«Ինձ համար սա Գարիկի հետ աշխատանքի առաջին փորձն է, – OK ամսագրին ասել է Ռոման Միրոշնիչենկոն։ – Մարտիրոսյանը, ինչպես պարզվեց, ոչ միայն գերազանց երգիծաբան է, այլև հրաշալի երաժիշտ։ Նա շատ լավ հասկանում է ֆոլկլորային երաժշտությունը։ Գարիկն իսկական գաղափարների շատրվան է, լուրջ է և շատ պահանջկոտ աշխատանքի նկատմամբ»։

«Սենեգալ» երգի հեղինակը Գարիկն է։ Նա և Միրոշնիչենկոն համագործակցության այլ ծրագրեր էլ ունեն, այդ թվում՝ համատեղ համերգներ։