Սիլվեստր Ստալոնեն ճանաչվել է մարտաֆիլմերի լավագույն դերասան
Սիլվեստր Ստալոնեն գլխավորել է մարտաֆիլմերի ժանրի լավագույն դերասանների վարկանշային ցուցակը։ Այս տվյալն է ստացվել Եվրամիության երկրներում անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքում։
Վարկանիշի երկրորդ հորիզոնականում ամերիկացի դերասան Բրյուս Ուիլիսն է, որին համաշխարհային ճանաչում է բերել 1988թ. «Պինդ ընկույզ» ֆիլմը։
Երրորդ տեղում է Կալիֆոռնիայի ներկայիս նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը, որը համաշխարհային կինոյի աստղերի շարքում ամրապնդվեց 1984թ. «Տերմինատոր» ֆիլմի թողարկումից հետո։
Սիլվեստր Ստալոնեն խոստովանել է, որ միշտ Բրյուս Ուիլիսին և Առնոլդ Շվարցենեգերին դիտարկել է որպես կինեմատոգրաֆում շատ վտանգավոր մրցակիցների։
Նշենք, որ վարկանշային աղյուսակի 4-րդ տեղում կին է՝ Լինդա Հեմիլթոնը, որին հռչակ բերեց «Տերմինատոր» և «Տերմինատոր 2. Դատաստանի օրը» ֆիլմերում Սառա Կոնորի դերը։ 5-րդ հորիզոնականում Ժան Կլոդ Վան Դամն է, 6-րդում՝ Սթիվեն Սիգալը, 7-րդում՝ Չաք Նորիսը։










