Հռոմը ուզում է խլել Ֆլորենցիայից Դավիթի արձանը
Հռոմի իրավաբանները մտադիր են զրկել Ֆլորենցիային Դավիթի հռչակավոր արձանի «սեփականության իրավունքից»՝ հայտարարելով այն ազգային արժեք։
Դավիթի արձանը, որը Միքելանջեելոն ստեղծել է 1504թ. Ֆլորենցիայում, ներկայում ցուցադրվում է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում։
Բիբլիական հովիվին պատկերող քանդակը ստեղծվել է մինչև Իտալիայի միավորումը, երբ Ֆլորենցիան դեռ Ֆլորենցիայի Հանրապետության մայրաքաղաքն էր։
Սակայն Հռոմի իրավաբանները գտել են արխիվային փաստաթղթեր, որոնք կասկածի տակ են առնում քանդակի սեփականությունը։ Ըստ նրանց, Ֆլորենցիայի Հանրապետության օրինական ժառանգորդը ոչ թե Ֆլորենցիան է, այլ Իտալիայի Հանրապետությունը։
Ֆլորենցիայի քաղաքապետը որոշել է անցկացնել սեփական հետաքննությունը, որպեսզի պաշտպանի քաղաքի խորհրդանիշը Հռոմի ոտնձգություններից։ Նա գտել է փաստաթղթեր, որոնք վկայում են, որ 1870թ., երբ Հռոմը դարձավ Իտալիայի մայրաքաղաքը, ստորագրվել է հրամանագիր, ըստ որի Պալացցո Վեկկյոն, որտեղ նախկինում ցուցադրվում էր քանդակը, իր բոլոր ցուցանշմուշներով անցնում է Ֆլորենցիայի սեփականությանը։










