Մայքլ Ջեքսոնն Արևելյան Եվրոպայում է. The Sun

18:54 • 16.08.10

Փոփի հանգուցյալ արքա Մայքլ Ջեքսոնի ծննդյան 52–ամյակի նախօրեին լրատվամիջոցները կրկին սկսել են առասպելական լուրեր տարածել նրա մասին։

Բրիտանական The Sun տաբլոյդը, օրինակ, գրել է, որ Ջեքսոնը բեմադրել է սեփական մահը։

Ջեքսոնը, ըստ աղբյուրի, պարզապես փախչել է իր վարկատուներից, քանի որ բոլորին է հայտնի նրա կուտակած ահռելի պարտքերի մասին։

Պարբերականը, վկայակոչելով իր անանուն աղբյուրները, գրում է, որ փոփ արքան իր մահը պլանավորել էր դեռ մի քանի տարի առաջ և այժմ թաքնվում է Արևելյան Եվրոպայում։

www.michaeljacksonsightings.com կայքն էլ հաղորդում է, որ Ջեքսոնին տեսել են օդանավակայանում նրա մահվան մասին լուրը տարածվելուց հետո։