Լորիս Ճգնավորյանը կղեկավարի Գլենդեյլի սիմֆոնիկ նվագախումբը

16:56 • 16.08.10

Գլենդեյլի սիմֆոնիկ նվագախումբը նոր խմբավար կունենա՝ միջազգային ճանաչում ունեցող հայազգի խմբավար Լորիս Ճգնավորյանը։ Այս մասին հաղորդում է Asbarez.com կայքը։

Նվագախմբի տնօրենների խորհրդի նախագահ Գլեն Թրեյբիցը The Glendale News Press պարբերականին ասել է, որ իրենք արդեն ժամանակավոր պայմանագիր են կնքել դիրիժորի հետ՝ հետագայում ավելի երկարաժամկետ պայմանագիր կնքելու ակնկալիքով։ Նա նաև ասել է, որ ներկայում քննարկվում են մեկամյա գործարքի մանրամասները։

Հիշեցնենք, որ Լորիս Ճգնավորյանը սինֆոնիկ նվագախմբեր է ղեկավարել Երևանում, Վիեննայում և Լոնդոնում: