Քարդաշյանների կենսագրականը նոյեմբերին կհայտնվի գրախանութներում

14:13 • 23.08.10

Ամերիկահայ հայտնի Քարդաշյան ընտանիքով հետաքրքրվողներին նոյեմբերի 13–ին հաճելի անակնկալ է սպասվում։ Այդ օրը գրախանութներում կհայտնվի Քարդաշյան քույրերի՝ Քիմի, Քուրտնիի և Խլոեի կենսագրության մասին պատմող գիրքը։ «Քարդաշյան կոնֆիդենցիալը» (Kardashian Konfidential) կարժենա $25.99։

Ըստ St. Martin’s Press–ի՝ 256-էջանոց գրքում կզետեղվի 200 գունավոր լուսանկար։ Բացի դրանից՝ քույրերը գրքում կկիսվեն իրենց ընտանեկան պատմություններով, գեղեցկության և ծանոթությունների վերաբերյալ օգտակար խորհուրդներով։ Գրքում տեղ կգտնեն նաև անձնական օրագրերից հատվածներ։

«Քիմը, Քուրտնին և ես շատ ենք զվարճացել գրքի վրա աշխատելիս, և հուսով ենք, որ դուք էլ նույնքան կզվարճանաք այն կարդալիս։ Գրքում դուք որոշ զվարճալի գաղտնիքներ կհայտնաբերեք»,– Քուրթնին գրել է իր անձնական կայքում։