Վան Գոգի «Կակաչները» դեռ չեն գտել. տեղեկությունը սխալ էր
Եգիպտոսի իշխանոթյուններին չի հաջողվում գտնել մայրաքաղաքի թանգարանից երկու օր առաջ հափշտակված Վան Գոգի «Կակաչներ» կտավը: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե կտավը գտել են, սակայն այս լուրը հերքվեց:
«Կակաչները» Կահիրեի Մահմուդ Խալիլի անվան թանգարանի գլխավոր ցուցանմուշն Է: Օրը ցերեկով կողոպտիչները կտավը շրջանակից հանել են ու դուրս տարել: Տեղական մամուլն այս գողությունը որակոմ է որպես դարի կողոպուտ:
Ուշագրավ է, որ նույն ստեղծագործությունն արդեն երկրորդ անգամ են գողանոմ. առաջին անգամ նույն թանգարանից այն անհետացել էր 1978թ.: Երկու տարի անց այն հայտնաբերել էին Քուվեյթում:










