Մեկնարկում է աշխարհի ամենահին՝ Վենետիկի կինոփառատոնը

14:56 • 01.09.10

Սեպտեմբերի 1–ի երեկոյան Լիդո կղզում տեղի կունենա Վենետիկի 67–րդ միջազգային կինոփառատոնի բացումը։

նչպես տեղեկանում ենք кинокадр.ru–ից, փառատոնի հիմնական մրցութային ծրագրում ներառված է 23 կինոնկար, այդ թվում՝ 5 կինոնկար ներկայացնում է ԱՄՆ–ն, 3–ը՝ Ֆրանսիան, 4–ը՝ Իտալիան, իսկ մնացած ֆիլմերը՝ Գերմանիան, Չիլին, Չինաստանը, Հունաստանը, Կանադան, Ռուսաստանը։

«Ոսկե առյուծի» համար այս տարի կպայքարեն Սոֆիա Կոպոլայի «Ինչ–որ տեղ», Ջուլիան Շնաբելի «Միրալ», Աբդել Քեշիշի «Սև Վեներա», Ֆրանսուա Օզոնի «Ծաղկամանը» և այլ ֆիլմեր։

Վենետիկի 67–րդ միջազգային կինոփառատոնի ժյուրին գլխավորելու է Քվենտին Տարանտինոն։

Կինոփառատոնի փակումը տեղի կունենա 2010թ. սեպտեմբերի 11–ին՝ Ջուլի Թեյմորի նկարահանած՝ Շեքսպիրի «Փոթորիկը» պիեսի նոր մատուցմամբ։