Հայտարարվել է «Բեռլինի միջազգային կինոփառատոնի» ժյուրիի նախագահի անունը

11:45 • 03.12.11

«Բեռլինի միջազգային կինոփառատոնը», որը համարվում է աշխարհի ամենախոշոր երեք կինոփառատոներից մեկը, հայտարարել է 2012թ-ի գլխավոր մրցութային ծրագրի ժյուրիի նախագահի անունը։ Անգլիացի հեղինակավոր կինոռեժիսոր և սցենարիստ Մայք Լին կգլխավորի ժյուրիի կազմը։ Հիշեցնենք, որ Լին մինչ օրս նկարահանել է ավելի քան 20 ֆիլմ, արժանացել «Ոսկե արմավենու ճյուղ» և «Ոսկե առյուծ» մրցանակներին։

«Բեռլինի 62-րդ միջազգային կինոփառատոնը» տեղի կունենա 2012թ փետրվարի 9-ից 19-ը։