Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ

08:53 • 06.11.26

Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ։ 

Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ-ի առաջնորդը հայտարարել Է Ուկրաինայի հարցով լայնածավալ գործարքի նախապատրաստման մասին, որը կարող է վերաբերել նաև Եվրոպային: Թրամփի խոսքով՝ կողմերը շատ մոտ են հակամարտության կարգավորմանը:

«Դա կլինի խոշոր համաձայնագիր, և այն կազդի ոչ միայն Ուկրաինայի վրա ։ Այն շատ մասշտաբային կլինի։ Այն կվերաբերի ոչ միայն Ուկրաինային, և ես նույնիսկ կարող էի ասել, որ այն կարող է վերաբերել ամբողջ Եվրոպային ։ Դա մեծ, հրաշալի համաձայնագիր կլինի, և բոլորը հիացած կլինեն», - ընդգծել է Թրամփը։

Ուկրաինական պատվիրակության հետ ԱՄՆ-ի ղեկավարը չի հանդիպել։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում: ՌԴ պատվիրակությունը կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Ինչպես նշել են Կրեմլում, կողմերը կքննարկեն անվտանգության երաշխիքները։