Շվեցարացի քանդակագործը նոր կյանք է պարգևել Լեոնարդո Դա Վինչիին
Շվեցարացի հայտնի քանդակագործ Ֆրանսուա Ժունոն ավարտել է իր նոր աշխատանքը։ Այն իրենից ներկայացնում է 80սմ բարձրությամբ ռոբոտ-արձան՝ աշխարհահռչակ նկարիչ Լեոնարդո Դա Վինչիի կերպարով։ Սակայն, ի տարբերություն այլ արձանների, Ժունոյի աշխատանքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այս փայտյա կիսանդրին ունակ է ինքնուրույն նկարել ու գրել լատիներենով։
Ժունոն այս ռոբոտ-արձանը ստեղծելու համար աշխատել է վեց տարի, նրա պնդմամբ ստեղծագործության մեկնարկային արժեքն է 1,3 մլն ԱՄՆ դոլար։
Տեղեկացնենք նաև, որ Ֆրանսուա Ժունոյի նախկին աշխատանքներից է Ալեքսանդր Պուշկինի արձանը, որն ունակ էր գրել ավելի քան 1400 բանաստեղծություն։










