Փարիզում ԽՍՀՄ փլուզմանը նվիրված ցուցահանդես է բացվել

16:05 • 03.12.11

Փարիզի Հաշմանդամների տան պատմության թանգարանում բացվել է «ԽՍՀՄ. Կուսակցության վերջը։ Վերակառուցման տարիները» խորագրով ցուցահանդես: Միջոցառման պաստառի վրա պատկերված է շախմատային տախտակ, որի յուրաքանչյուր վանդակում տեղ են գտել այդ տարիների հայտնի լուսանկարները։

Ցուցահանդեսում ներկայացված են մոտ 200 ցուցանմուշներ, որոնք արտացոլում են տվյալ ժամանակահատվածի ոգին`պաստառներ, լուսա և տեսաձայնագրություններ, խորհրդային թերթեր:

Ցուցադրությունը կազմակերպել են Ժամանակակից արտասահմանյան փաստաթղթային գրադարանը, Վալանսիեն քաղաքի գեղարվեստական պատկերասրահը և Սորբոնի համալսարանի` Նանտեր քաղաքում գտնվող մասնաճյուղը: Ցուցանմուշների տրամադրմանն աջակցել են Մոսկվայի հանրային պետական պատմության և Ռուսական ազգային գրադարանները:

Ցուցահանդեսը կտևի մինչև հաջորդ տարվա փետրվարի վերջ: