Հայտնի է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակաբաշխության հաղթողի անունը

11:53 • 05.12.11

Դեկտեմբերի 4-ին, Գերմանիայի մայրաքաղաք՝ Բեռլինում տեղի ունեցավ Եվրոպայի, թերևս ամենահեղինակավոր՝ Եվրոպական կինոակադեմիայի մրցանակաբաշխությունը։ Տարվա լավագույն ֆիլմ ճանաչվեց դանիացի հայտնի կինոռեժիսոր՝ Լարս Ֆոն Թրիերի «Մելամաղձություն» աշխատանքը։

Հիշեցնենք, որ այս ֆիլմն ընդգրկված էր այս տարվա «Կաննի միջազգային կինոփառատոնի» մրցութային ծրագրում, սակայն Թրիերի աղմկահարույց մամլո ասուլիսից հետո այն հանվեց մրցութային ծրագրից, իսկ ռեժիսորին անվանեցին՝ «պերսոնա նոն գրատա»։

Տեղեկացնենք, որ նա ասուլիսի ժամանակ ասել էր. «Իրականումեսնացիստեմ։Իմնախնիներըգերմանացիներէին։Եսկարծումեմ, որհիմահասկանումեմՀիտլերին։Նաինձնույնիսկհամակրելիէ»։

Տեղեկացնենք նաև, որ լավագույն ռեժիսոր անվանակարգում հաղթող ճանաչվեց ևս մեկ դանիացի՝ Սյուզան Բիեն՝ «Ավելի լավ աշխարհում» ֆիլմով, իսկ լավագույն սցենարիստներ ճանաչվեցին աշխարհահռչակ բելգիացի եղբայրներ՝ Ժան և Լյուկ Պիեր Դարդենները՝ «Հեծանվով երեխան» ֆիլմի համար։

«Եվրոպական կինոակադեմիայի մրցանակաբաշխության» կանոնադրության համաձայն՝ քվեարկությանը մասնակցում են ավելի քան 2500 կինոռեժիսորներ, պրոդյուսերներ, սցենարիստներ և այլք։ Հանձնաժողովի նախագահն է գերմանացի հեղինակավոր կինոռեժիսոր՝ Վիմ Վենդերսը։