Հայաստանի Պարի Պետական Համույթի համերգներն ԱՄԷ-ում

15:12 • 05.12.11

ԱՄԷ մշակույթի նախարարության հատուկ հրավերով և Աբու Դաբիում ՀՀ դեսպանության աջակցությամբ ու կազմակերպությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնի 40-ամյա հոբելյանի կապակցությամբ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը Հայաստանի Պարի Պետական Համույթը համերգներով հանդես է եկել ԱՄԷ Աբու Դաբի, Դուբայ, ալ-Այն, Ում ալ-Կուվեյն էմիրություններում, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ազգային տոնի կապակցությամբ հրավիրված են եղել 3 տասնյակին հասնող տարբեր երկրների համույթներ, անհատ կատարողներ, նվագախմբեր ու արվեստագետներ: Համերգների ընթացքում պարի պետական համույթն արժանացել է հանդիսատեսի բարձր գնահատականին: Տեղական իշխանությունների կողմից համարվելով լավագույն համույթ, ԱՄԷ մշակույթի նախարարության առաջարկով համույթի ելույթը հեռարձակվել է հանրահայտ DubaiTv արբանյակային հեռուստաընկերության ուղիղ եթերով: Համերգային ծրագիրը լայնորեն լուսաբանվել է նաև տեղական լրատվամիջոցներով: