Հայտնաբերվել է Ռեմբրանդտի կտավը

14:48 • 05.12.11

Զարմանալի բացահայում է տեղի ունեցել Ամստերդամում գտնվող աշխարհահռչակ գեղանկարիչ Ռեմբրանդտ վան Ռեյնի տուն-թանգարանում՝ տեղեկացնում է The Guardian-ը։Պարզվում է, որ տասնամյակներ շարունակ Ռեմբրանդտի՝ «Մորուքավոր ծերունին» գեղանկարը համարվել է իսկականի կրկնօրինակը և հանվելով ցուցափեղկերից, պահվել է նկուղներում, իսկ հետո՝ մասնավոր հավաքածուներում։

«X-ray` նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ կատարված բացահայտումը կարելի է, իրավամբ, համարել այս ոլորտի վերջին տարիների ամենախոշար նվաճումներից մեկը», – ասել է հոլանդացի հեղինակավոր պրոֆեսոր՝ Էրնթ վան դե Վեթերինգը։
Տեղեկացնենք նաև, որ Ռեմբրանդտն այս կտավը նկարել է 1630-ականներին՝ Փարիզ մեկնելուց առաջ։Այժմ, ենթադրվում է, որ բազմաթիվ այլ հեղինակավոր նկարիչների կրկնօրինակներ կենթարկվեն փորձաքննության։