Ադելի ձայնասկավառակը դարձել է 21-րդ դարի ամենաշատ վաճառվածը (տեսանյութ)
Բրիտանացի փոփ երգչուհի Ադելի երկրորդ՝ «21» ձայնասկավառակը դարձել 21-րդ դարի ամենավաճառվածը՝ հաղորդում է 24 TV-ն։
Ձայնասկավառակը լույս է տեսել այս տարվա հունվարին և այս պահի դրությամբ վաճառվել է մոտ 3,5 մլն օրինակ։
Տեղեկացնենք, որ նախորդ ռեկորդը պատկանում էր Էմի Ուայնհաուզին, որի սկավառակը վաճառվել էր 3,3մլն օրինակից։
Հավելենք նաև, որ Ադելը արդեն 45 շաբաթ հեղինակավոր բրիտանական թոփ տասնյակից դուրս չի եկել և այդ ժամանակահատվածի կեսից ավելին եղել է առաջին հորիզոնականում, իսկ «21»-ը հավակնում է «Գրեմմիի», որն իրավամբ համարվում է «Երաժշտական օսկար»։










