BBC-ն հրապարակել է 2012թ. ամենահեռանկարային երաժիշտների ցուցակը
Բրիտանական հեղինակավոր BBC լրատվական ընկերությունը հրատարակել է հաջորդ տարվա ամենախոստումնալից և հեռանկարային երաժիշտների ցուցակը։
Ցուցակում տեղ է գտել 15 անուն, սակայն, հետագայում այս անունների թիվը կնվազի հինգի, իսկ հունվարին կորոշվի հաղթողի անունը։ Այսպիսով՝ լավագույն կատարողի թեկնածուներն են՝ ռեպ երգչուհի Ազելիա Բենքսը, A$AP Ռոքին, Դոթ Ռոթենը, Dry the river խումբը, Ֆրենք Օուշենը, Լիան Լա Հավասը, Միշել Կիվանուկան, Friends խումբը և այլք։
Ցուցակը կազմվել է ավելի քան 180 երաժշտական փորձագետների, պրոդյուսերների, հեռուստահաղորդավարների և այլ մասնագետների կողմից։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հաղթող է ճանաչվել Ջեսսի Ջեյը, որի արդյունքում, նրա առաջին՝ Who are you? ձայնասկավառակը դարձել է Մեծ Բրիտանիայի ամենավաճառված դեբյուտը։ Իսկ նախկինում հաղթողներ են ճանաչվել՝ Ադելը, Քորին Բեյլի Ռեյը, 50 Սենթը և այլք։










