C C Catch-ը լքում է բեմը (տեսանյութ)
1980-ական թվականների հանրահայտ երգչուհի C C Catch-ը որոշել է հաջորդ տարի լքել բեմը: Այս մասին նա անձամբ է տեղեկացրել իր երկրպագուներին ֆեյսբուքյան էջում (նա այնտեղ գրանցված է իր իսկական անուն-ազգանունով` Կարոլինա Մյուլեր):
«2012 թվականին ես հրաժեշտ կտամ իմ 25 տարվա հաջողակ կարիերային»,- գրել է երգչուհին, որն այժմ համերգային շրջագայություններով Ռուսաստանում է:
Կարոլինա Մյուլերը ծնվել է 1964 թվականին Նիդերլանդներում: 1979 թվականին նա իր ծնողների հետ տեղափոխվել է Գերմանիա, իսկ արդեն 1980 թվականին սկսել երգել Optimal փոփ խմբում: Հինգ տարի անց նրան նկատել է Դիթեր Բոլենը, որը որոշել է աղջկան իսկական աստղ դարձնել: 1985 թվականին լույս է տեսել նրա առաջին երգը`I Can Lose My Heart Tonigt, որն անմիջապես դարձել է համաշխարհային հիթ: Իսկ արդեն մեկ տարի անց լույս է տեսել Catch the Catch երաժշտական ալբոմը:
Դրան հաջորդել են Welcome to the Heartbreak Hotel, Like a Hurricane, Big Fun ալբոմները: 1988 թվականին վիճելով Բոլենի հետ՝ նա տեղափոխվել է Անգլիա, իսկ արդեն մեկ տարի անց թողարկել իր Big Time երգը, այնուհետև`Hear What I Say ալբոմը: Նրա վերջին երգը՝ Unborn Love–ը, լույս է տեսել 2010 թվականին։










