Չինացի արվեստագետի նկարը վաճառվել է ռեկորդային 42 մլն դոլարով
Հայտնի չինացի նկարիչ Սյույ Բեյհունի նկարը Poly աճուրդում վաճառվել է ռեկորդային 266.8 մլն յուանով (42մլն դոլար): 1951 թվականի այս կտավում պատկերված են գեղջուկներ: Աճուրդի նախնական գինը եղել է 150 մլն յուան:
Սյույ Բեյհունը (1895-1953թթ.) համարվում է չինական ժամանակակից գեղանկարչության կնքահայրը: Նրա կտավներում միաձուլված են ազգային ավանդույթներն ու եվրոպական գեղանկարչության ձեռքբերումները:
Ինչպես հաղորդում է «ՐԻԱ նովոստի» գործակալությունը, նկարչի աշխատանքների աճուրդային վաճառքներից ստացված հասույթը 2010 թվականին կազմել է 176.3 մլն դոլար: Մինչ այս, Բեյհունի «ամենաթանկ» աշխատանքն է համարվել գեղջուկների`գետից ջուր կրելու կտավը, որը 2010 թվականի դեկտեմբերին աճուրդում վաճառվել է 171 մլն յուանով:










