Իսլամացած հայերի թիվը հասնում է 1.5 մլն-ի

18:01 • 09.12.11

Այսօր ամբողջ աշխարհում մոտ 1.5 մլն իսլամադավան հայ կա: Այս մասին հայտարարեցին «Հայության կրոնադավանակն հատվածներ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով այսօր կայացած գիտաժողովի ընթացքում, որը կազմակերպել էին ՀՀ Սփյուռքի նախարարությունը, «Հիքսոս» հիմնադրամը և «Նորավանք» գիտակրթության հիմնադրամը:
Բացի իսլամացած հայերից, աշխարհում քիչ չեն նաև կաթողիկե եկեղեցու հայ հավատացյալները` 500 հազար իսկ ավետարանական հայերը` 180 հազար:

Գիտաժողովի մասնակիցները հատկապես ուշադրություն դարձրին հայության կրոնադավանական հատվածների ազգային ինքնության պահպանման և միջդավանական համերաշխության, համագործակցության մթնոլորտի ապահովման միջոցներին:
«Տարադավանությունը Սփյուռքի խնդիրներից է: Դա ներքին կայունության խնդիր է: Խնդրի ուսումնասիրումը կարևոր է նաև հայագիտական տեսանկյունից, քանի որ այն սերտ կապված է մեր պատմության հետ»,-ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Տեր–Հարությունյանը:

Ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը, քաղաքական, կրոնական կազմակերպությունների, հայագիտական կենտրոնների ներկայացուցիչներ, գիտնականներ Հայաստանից և Սփյուռքից, ինչպես նաև բազմաթիվ ուանողներ: