Billboard–ն Ադելին 2011թ. լավագույն արտիստ է ճանաչել (տեսանյութ)

12:04 • 10.12.11

Երաժշտական Billboard ամսագիրը հրապարակել է 2011թ. լավագույն արտիստների ցանկը։ Ինչպես հաղորդում է բրիտանական Reuters գործակալությունը, առաջին հորիզոնականը զբաղեցնում է բրիտանացի երգչուհի Ադելը, երկրորդ և երրորդ հորիզոնականներում համապատասխանաբար հայտնվել են երգչուհիներ Ռիհանան և Քեթի Փերին։ Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան 4–րդ հորիզոնականում է, ռեփեր Լիլ Ուեյնը 5–րդում։ 7–րդ, 8–րդ, 9–րդ և 10–րդ հորիզոնականները համապատասախանաբար զբաղեցնում են երգչուհիներ Նիկի Մինաժը, Թեյլոր  Սվիֆթը, երգիչներ Ջասթին Բիբերը և Քրիս Բրաունը։

Billboard–ն Ադելի «21» ալբոմը ճանաչել է 2011թ. լավագույն ալբոմ, իսկ նրա Rolling in the Deep երգը՝ տարվա լավագույն երգ։

23–ամյա Ադելին ավելի վաղ տարվա արտիստ էր ճանաչել iTunes Store ինտերնետ–ամսագիրը. հենց նրա ստեղծագործություններն էին օգտատերն առավել շատ ներբեռնել։ Բացի այդ Ադելի «21» ալբոմը և նրա Rolling in the Deep երգը լավագույն էր ճանաչել նաև Rolling Stone ամսագիրը։