Սթիվ Ջոբսի կենսագրականը «Ամազոն» ինտերնետ-խանութում տարվա բեստսելլերն է դարձել
2011 թվականին «Ամազոն» ինտերնետ խանութում ամենաշատ վաճառված գիրքը Սթիվ Ջոբսի կենսագրականն է: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Ուոլթեր Իսաքսոնի «Սթիվ Ջոբս» գիրքը գլխավորել է մեր 10 ամենալավ վաճառվող գրքերի ցանկը, չնայած այն բանին, որ վաճառքի է հանվել միայն հոկտեմբերին»,-նշել է «Ամազոնի» գրահրատարակչության խմբագիր Քրիս Շլեյփը:
Հիշեցնենք, որ Ջոբսի 656 էջանոց կենսագրականը գրել է CNN-ի նախկին ղեկավար և «Թայմ» պարբերականի խմբագիր Ուոլթեր Իսաքսոնը: Այն ԱՄՆ-ում վաճառքի է հանվել 2011 թվականի հոկտեմբերի 24-ից: Ջոբսի մահվան կապակցությամբ նրա կենսագրականը նախատեսվածից մեկ ամիս շուտ է թողարկվել: Գրիքը հիմնված է ավելի քան 40 հարցազրույցների վրա, որոնք հեղինակը վերցրել է Ջոբսից և նրա շրջապատի 100-ից ավել մարդկանցից:










