Մայքլ Ջեքսոնի ավագ դուստրը ֆիլմերում է նկարահանվում
Մայքլ Ջեքսոնի 13-ամյա դուստրը`Փերիս Ջեքսոնը, իր առաջին քայլերն է անում կինոյում: Նա կնկարահանվի ֆանտաստիկ ժանրի ֆիլմում, որը հագեցած կլինի մուլտիպլիկացիոն կերպարներով:
«Լոնդոնյան կամուրջ և երեք բանալի» ֆիլմը նկարահանվել է դեռահասների մասին պատմող գրքի հիման վրա:
Le Figaro պարբերականի հաղորդմամբ գիրքը պատմում է մի աղջնակի մասին, ում առևանգել է Մեդուզա թագուհին: Սակայն, չնայաց բոլոր դժվարություններին, իր ուժգին սիրո շնորհիվ նրան հաջողվում է դադարեցնել ծովի և ցամաքի միջև տեղի ունեցող պատերազմը:
C-IT Entertainment Group-ի պաշտոնական կայքի համաձայն` ֆիլմից ստացված եկամուտի 50 տոկոսը կփոխանցվի Միացյալ Նահանգների դպրոցներին:










