Դեկտեմբերի 14-ին Մոսկվայում տեղի կունենա աշխարհահռչակ Փոլ Մաքքարթնիի համերգը

16:03 • 13.12.11

Ինչպես տեղեկացնում է газета.ru-ն՝ դեկտեմբերի 14-ին Մոսկվայում տեղի կունենա աշխարհահռչակ Փոլ Մաքքարթնիի համերգը։

Ինչպես նշում է լրատվամիջոցը՝ սա հանրահայտ երգչի թվով երրորդ համերգն է Ռուսաստանում, երկրորդը՝ Մոսկվայում և առաջինը՝ փակ դահլիճում։ Մաքքարթնին ելույթ կունենա «On the Run» միջազգային համերգաշարի շրջանակներում։ Հնարավոր է, որ համերգի ժամանակ Մաքքարթնին կատարի «Monkberry Moon Delight» երգը։

Հավելենք, որ համերգը տեղի կունենա «Օլիմպիական» մարզահամալիրում։