Universal-ը գնել է Բեսոնի և Ջոլիի նոր նախագիծը
Universal Pictures-ը գնել է Լյուկ Բեսոնի և Անջելինա Ջոլիի նոր կինոնախագծի արտադրման և տարածման իրավունքները։ Ինչպես տեղեկացնում է Variety կինոոլորտը լուսաբանող կայքը՝ ֆիլմի նկարահանումները դեռ սկսված չեն, միայն հայտնի է, որ Universal-ը նախապատրաստական աշխատանքները կսկսի 2012թ. ապրիլին։ Բեսոնը կլինի ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակը, ինչպես նաև, նրա՝ EuropaCorp ընկերությունը կդառնա ֆիլմի համաարտադրող։ Ջոուլին կմարմնավորի ֆիլմի գլխավոր հերոսուհուն։ Շատերի կարծիքով Բեսոնի նոր աշխատանքը կլինի «Լեոնի» և «5 տարրի» ոճով։
Հավելենք, որ Բեսոնի վերջին՝ «Տիկին» ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերին, Թորոնթոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում։










