Playboy-ի նոր համարում Լինդսեյ Լոհանը կմարմնավորի Մերլին Մոնրոյին (տեսանյութ)
Լինդսեյ Լոհանի լուսանկարները կհայտնվեն Playboy ամսագրի առաջիկա համարում՝ տեղեկացնում է IB Times-ը։ Լինդսեյը կմարմնավորի 50-ականների սեքս խորհրդանիշ Մերլին Մոնրոյին։ Նկարների մեծ մասը պատկերված կլինեն այդ ժամանակահատվածին բնորոշ ոճով։ Լինդսեյը, բացի ամսագրի շապիկից, պատկերված կլինի նաև ևս 10 էջերում։
Ամսագրում, զուգահեռ ֆոտոշարքին, կհրատարակվեն Լոհանի մեկնաբանություններն իր կյանքի «մութ» էջերից։
Լինդսեյն ասում է. «ես հասկացել եմ, որ ժամանակն ավելի արագ է թռչում քան մեզ թվում է, և քանի որ մենք մեկ անգամ ենք ապրում, պետք է սեփական սխալներից հետևություններ անել և ապրել երազանքներով»։
Հավելենք, որ դերասանուհու դատական «ոդիսականը» վերսկսվել է դեկտեմբերի 14-ին։ Դատարանի պատժամիջոց կարող է սահմանվել դիահերձարանի աշխատանքը։










