Թերենս Մալիքի հերթական մրցանակը
Ամերիկացի աշխարհահռչակ կինոռեժիսոր Թերենս Մալիքի՝ «Կենաց ծառը» Թորոնթոյի կինոքննադատների ասոցիացիայի կողմից ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ։ Ռեժիսորին շնորհվել է նաև հատուկ մրցանակ՝ «50-ականների Թեքսասում լավագույնս պատկերված սիրո և անմեղության պատմության» խորագրով։
Հավելենք, որ «Կենաց ծառը» այս տարի Կաննի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին։










