Կալիֆոռնիան այլևս հոլիվուդյան ֆիլմարտադրողների նախընտրելի վայրը չէ

10:20 • 15.12.11

Ինչպես ցույց են տալիս վերջին շրջանում անցկացված հաշվարկները՝ մի շարք հոլիվուդյան խոշոր կինոընկերություններ իրենց նկարահանումները նախընտրում են անցկացնել Կալիֆոռնիայից դուրս։ Ինչպես տեղեկացնում է Guardian-ը՝ բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ մի շարք նախարարությունների ու պետական հաստատությունների ներկայացուցիչներ մտահոգված են այս խնդրով։

Հոլիվուդյան արտադրողները ոչ միայն միտված են «լքել» Կալիֆոռնիան, այլ նաև, նրանք նախընտրում են իրենց մասշտաբային նախագծերն իրականացնել այլ երկրներում։ Մասնավորապես մեծ հեղինակություն է վայելում Կանադական Վանքուվերը։

Քիչ չեն նաև այն ընկերությունները, որոնք նախընտրում են իրենց նկարահանումներն անցկացնել Եվրոպայում։ Հատկապես խոսքը վերաբերում է բլոքբասթերներին։ Հոլիվուդյան մի շատ հայտնի ընկերության ներկայացուցիչ, որի անունը միտումնավոր չի նշվում, ասում է, որ՝ իրենք նախընտրում են Կանադան կամ Եվրոպան, որովհետև այնտեղի կինոտաղավարներում նկարահանելը շատ ավելի ձեռնտու է ֆինանսական տեսակետից։

Հավելենք, որ 2003թ. դրությամբ, ԱՄՆ-ում նկարահանված բլոքբասթերների 66%-ը բաժին էր ընկնում Քալիֆոռնիա նահանգին, իսկ նախորդ տարվա ցուցանիշը նվազել է, հասնելով՝ 33%-ի։