Նոր Զելանդիայում Foo Fighters-ի երկրպագուները երկրաշարժ են առաջացրել
Նորզելանդական Օքլենդ քաղաքում Foo Fighters խմբի համերգի ժամանակ գրանցվել են ստորգետնյա ցնցումներ: Ինչպես հաղորդում է GeoNet-ի բլոգը, խմբի մոտ 50 հազար երկրպագուներ, միաժամանակ ցատկոտելով ու պարելով իրենց սիրելի խմբի երգերի հնչյունների ներքո, առաջացրել են վիբրացիաներ:
Հսմերգը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին, Western Springs մարզադաշտում, իսկ ցնցումները գրանցվել են մարզադաշտից համապատասխանաբար 1.5 և 2 կմ հեռավորության վրա գտնվող սեյսմիկ կայաններում: Երբ համերգը վերջացել է, թեթև երկրաշարժն ավարտվել է:










