Սթիվ Ջոբսի դիմանկարը վաճառվել է 210 000 ԱՄՆ դոլարով
Ինչպես հաղորդում է Корреспондент.net-ը՝ Մայամիում տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ վաճառվել է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի դիմանկարը։ Ըստ լրատվամիջոցի՝ վաճառված դիմանակարը ներկայացնում էր ուկրաինական Mironova պատկերասրահը, ամերիկական KIWI Arts Group և Global Art Group պատկերասրահների հետ համագործակցությամբ։ Աշխատանքի հեղինակներն են՝ ամերիկացի Դեվիդ Դաունը և չինացի Ալեքս Գուֆենգ Չաոն։
Հավելենք, որ Դիմանակարի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն պատրաստված է հազարավոր օպտիկական լինզաներից։










