Ֆրանսիացի դերասանը հրաժարվել է Սարկոզիի հետ հանդիպումից

17:40 • 16.12.11

Ֆրանսիացի կատակերգակ դերասան Օմար Սին հրաժարվել է նախագահ Նիկոլա Սարկոզիի`տոնական ընթրիքին մասնակցելու հրավերից: Ինչպես հաղորդում է France Soir-ը, ընթրիքը պետք է տրվեր Ելիսեյան պալատում, սակայն ի տարբերություն «Ձախողակները» ֆիլմի մյուս դերասանների, Սին հրաժարվել է ներկա գտնվել:

Նա իր նամակում ափսոսանք է հայտնել ընթրիքին չմասնակցելու համար և ներողություն խնդրել նախագահից: Դերասանը հայտնել է, որ զբաղված է նոր`De l'autre côté du périphérique ֆիլմի նկարահանումներով:

Սակայն լրագրողները կասկածում են, որ Փարիզում անցկացվող նկարահանումները կարող էին միակ պատճառը լինել: