Euronews-ն անդրադարձել է Վենետիկի հայ գրերի ցուցահանդեսին
Եվրոպական Euronews հեռուստաընկերությունն անդրադարձել է Իտալիայի վենետիկ քաղաքում բացված «Հայաստան.քաղաքակրթության դրոշմը» ցուցահանդեսին, որը նվիրված է հայերեն առաջին գրքի տպագրության 500-ամյակին:
Euronews-ը նշում է, որ ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որն իր երախտիքն է հայտնել բոլոր նրանց, ով աջակցել է ցուցահանդեսի կայացմանը:










