Անգլիայում մեկնարկում է «Շերլոք» ֆիլմաշարի երկրորդ սեզոնը

20:57 • 17.12.11

2012-ին կմեկնարկի «Շերլոք» ֆիլմաշարի երկրորդ սեզոնը: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Նոր տարվա առաջին օրը կցուցադրվի 1-ին սերիան` «Սկանդալ Բելգրավիայում» ֆիլմը(A Scandal in Belgravia), որը հիմնված է «Սկանդալ Բոհեմիայում» ստեղծագործության վրա: Մյուս երկու սերիաներն են` «Բասկերվիլների շունը» (The Hounds of Baskerville) և «Ռեյխենբախյան ջրվեժը» (The Reichenbach Fall): Հեռուստասերիալի հիմքում` Արթուր Կոնան Դոյլի «Հոլմսի վերջին գործը» պատմվածքն է:

Ինչպես և առաջին սեզոնի ֆիլմաշարը` ժամանակակից Հոլմսի ու Վաթսոնի նոր արկածները նույնպես կներկայացվեն 90 րոպեանոց 3 սերիաներով:

Ժամանակակից Հոլմսի և Վաթսոնի կերպարները կմարմնավորեն Բենեդիկտ Կամբերբետչը և Մարտին Ֆրիմանը: Ֆիլմի առաջին սեզոնը նկարահանվեց 2010 թվականին և մամուլում հիանալի համբավ սկսեց վայելել: Այդ հաջողությունից հետո երկու դերասաններն էլ դերեր ստացան Պիտեր Ջեքսոնի «Խոբիթում»: Գլխավոր դերակատարների, սցենարիստների և ռեժիսորների զբաղվածության պատճառով ֆիլմաշարի երկրորդ սեզոնի նկարահանումները ձգձգվեցին: