Սոֆի Մխեյանը երգում է «Ուզում եմ խոսել» (ձայնագրություն)
Սոֆի Մխեյանը ներկայացրել է նոր ասերգ՝ «Ուզում եմ խոսել»։ Այստեղ երգչուհին ավելի շատ խոսում է, քան՝ երգում։ Այս մասին հաղորդեց «Արմնյուզ» հեռուստատեսությունը։
Երգչուհու երգացանկում նման լիրիկական երգերը քիչ են, նա առավել նախընտրում է երգել մի քիչ միանման, ռիթմիկ երգեր։
«Ուզում եմ խոսել»-ի խոսքերի հեղինակն է Սվետլանա Բոսնոյանը, երաժշտության հեղինակը ինքը՝ Սոֆի Մխեյանն է, իսկ գործիքավորումն արել է Նիկ Էգիբյանը։










